ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՍՄԻԹՆԵՐ
Քանի որ իշխանավորներն աչքերին թոզ փչող են, ժողովուրդն աչքերը փակ է ապրում:
Ամեն գնով իշխանության ձգտողը ամեն գնով էլ կվաճառվի:
Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել:
Եթե մեկն ուրիշին իշխելու իրավունք է ստանում, կորցնում է իրեն իշխելու պարտականությունը:
Ի տարբերություն գարեջրավաճառների` իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը` առանձին:
Կարճամտությունը իշխանության հասնելու ամենակարճ ճանապարհն է:
Ա՜յ քեզ բան. պայքարում ես հանուն արդարության, պարզվում է` պայքարում ես իշխանության դեմ:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)